Նորվեգիայի շրջակա միջավայրի գործակալությունը հայտարարել է, որ տղամարդու արմունկը կծած գորշ արջի որսը դադարեցվել է։ Այդ դեպքը զայրացրել է կենդանիների իրավունքների պաշտպաններին, քանի որ պաշտոնյաները սխալ արջի վրա են կրակել, գրում է The Guardian-ը։

Գործակալությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ներկայում չունի արջերի որսի հրաման, որը տրվել էր հունիսի վերջին Յարֆյորդում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, երբ էգ արջը կծել էր տղամարդու ձեռքը, որից հետո տուժածի վերքերին ստիպված են եղել բազմաթիվ կարեր դնել:

Հրամանը վրդովմունք է առաջացրեց, երբ էգ արջին հետևող բնապահպանները կորցրել են հետքը, այնուհետև սխալմամբ սպանել արու արջի։

Երեքշաբթի Օսլոյի շրջանային դատարանը չեղյալ է հայտարարեց կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի ստացած ժամանակավոր արգելքը՝ մայր արջին և նրա երկու քոթոթներին փրկելու համար, որոնք նույնպես պետք է սպանվեին այն հիմքով, որ առանց հոր նրանք կմահանային սովից։ Սակայն, Շրջակա միջավայրի գործակալությունը հայտարարել է, որ չի որսալու քոթոթներին, քանի որ նրանք տեղափոխվել են հարավ։