ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Չինաստանը կսկսի մարդկանց մահապատժի դատապարտել։ Մասնավորապես, ֆենտանիլի արտադրության և բաշխման համար, հաղորդում է The Guardian-ը։

«Կարծում եմ՝ մենք կհասկանանք, թե ինչպես է Չինաստանը ի վերջո անցնելու մահապատժի նրանց համար, որոնք արտադրում են այս ֆենտանիլը և մատակարարում այն մեր երկրին։ Կարծում եմ՝ դա շուտով տեղի կունենա», - ասել է Թրամփը։

Նա այս հայտարարությունն արել է «Կանգնեցրեք ֆենտանիլի մասին» օրենքի ստորագրման առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, որին մասնակցել են չափից մեծ դոզայից մահացած մարդկանց ընտանիքների անդամները։

Թրամփը նաև հավելել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր է սահմանել «ֆենտանիլի պատճառով»։