ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 384.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445 դրամ (նվազել  է 1.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88  դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 386-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-442 դրամով, վաճառվում է 449–453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.67-4.87 դրամով, վաճառվում է 4.95-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.83 դրամով, վաճառվում է 4.92 դրամով: