Երեւանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրվող նոր ավտոբուսներով  ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում վարորդական իրավունքի «D» կարգ ունեցող փորձառու վարորդների։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքային պայմաններին ծանոթանալու եւ առավել մանրամասն տեղեկությունների համար կարելի է զանգահարել (010)51–41-98, (010)46-29-71 կամ (010)39–16–53 հեռախոսահամարներով։