Հռոմի Պապ Լևոն XIV-ը, Գազայի հատվածում եկեղեցու վրա Իսրայելի հարվածից հետո, ցավակցություն է հայտնել հրետակոծության զոհերի կապակցությամբ և կոչ արել անհապաղ զինադադար հաստատել։ Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի կողմից Պոնտիֆիկոսի անունից ուղարկված հեռագրում ասվում է, որ «Լևոն XIV-ը խորապես վշտացած է Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցու վրա ռազմական հարձակման հետևանքով մարդկային զոհերի և վիրավորումների մասին լուրից» և հոգևոր կարեկցանք է հայտնում ծխական համայնքին։

«Հանձնելով մահացածների հոգիները ամենակարող Տիրոջ սիրո ողորմությանը՝ Պապը աղոթում է սգացողներին մխիթարելու և վիրավորների ապաքինման համար։ Նորին Սրբությունը կրկին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և խորը հույս է հայտնում տարածաշրջանում երկխոսության, հաշտեցման և կայուն խաղաղության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։