Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումից հետո Եվրամիությունը սկսել է աշխատանքները սահմանափակող միջոցառումների հաջորդ փաթեթի վրա։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մարգուս Ցախկնան։
Էստոնիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Ցախնան, հաստատելով հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա աշխատանքների սկիզբը, հայտարարել է, որ Եվրամիությունը «չի սահմանափակվի կիսատ միջոցառումներով»։




























