Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր` հունվարի 17-ին, ընդունել է Հայաստանի հարցով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համակարգող լորդ Ջոն Պրեսկոտին:

ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում էին մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում 10 զոհերի մահվան հանգամանքների քննությունը (inquiry) եւ մարտյան հետեւանքների վերացման ճանապարհները, 2012թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ իրավապահ մարմինների համակարգում բարեփոխումները։

Ջոն Պրեսկոտը դրական է գնահատել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում։  Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամություն է հայտնել օժանդակել քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։