Հուլիսի 17-ին Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 56 մարդ, հաղորդում է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
Նախարարության տվյալներով՝ անկլավի հյուսիսային մասում զոհվել է ավելի քան 40 պաղեստինցի քաղաքացի, այդ թվում՝ 14 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալու։ Հաղորդվել է նաև, որ գոտու հարավային մասում օկուպացիոն ուժերի կողմից դպրոցի տարածքը, որտեղ տեղակայված էին տեղահանվածների համար նախատեսված վրաններ, հրետակոծելու հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ։
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ պաղեստինյան անկլավի դեմ Իսրայելի պատերազմի ընթացքում զոհվել է 58,667 մարդ, իսկ 139,974-ը՝ վիրավորվել։





























