Հանրային ծառահյությունների կարգավորման հանձնաժողովն իր այսօրվա՝ հուլիսի 18–ի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

Որոշման մեջ երկար թվարկված են ՀԷՑ–ի կողմից օրենսդրության խախտումները, որն էլ հիմք է ծառայել վարույթ հարուցել եւ ժամանակավոր կառավարիչ նշանակել։

Բացի այդ, նշվում է, որ Ռոմանոս Պետրոսյանը կստանա ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի աշխատավարձի չափով վարձատրություն։

Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17–ին,  Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Երեկ նաւ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ:

ՀԷՑ-ի սեփանակատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո իշխող թիմը մի քանի օրում մշակեց ու հրատապ ընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու իր թիմը ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ծայրից ծայր ապօրինի են համարում։ Նրանք հայտնել են, որ պայքարելու են, հնարավոր է՝ միջազգային արբիտրաժային հայց ներկայացնեն Հայաստանի կառավարության դեմ:

Որոշումն ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ;