Ռուսական և ուկրաինական պատվիրակությունները այս շաբաթ կարող են հանդիպել Ստամբուլում, հաղորդում է Independent Turkce–ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ չորեքշաբթի կամ հինգշաբթի», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի բանակցային խմբում հաստատել են, որ Ուկրաինան առաջարկել է բանակցությունների նոր փուլը անցկացնել այս շաբաթ։

2025 թվականի մայիսի 16-ին և հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են կայացել։