Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի։ Այս մասին հայտնել է կատարական «Al Jazeera» հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 21-ին սպանված 65 մարդկանցից 11-ը մահացել են մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների ժամանակ։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտից ի վեր ավելի քան 900 մարդ է զոհվել՝ մարդասիրական օգնություն ստանալու փորձերի ընթացքում։ Օգնությունը բաժանվում է կետերով, որոնք վերահսկվում են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից։