Երեւանի ավագանին հունվարի 20-ին արտահերթ նիստ է գումարելու, որի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը նշանակվելու է Երեւանի քաղաքապետի տեղակալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:
Նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք այլ հարցեր, օրինակ` Երեւան քաղաքի սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին։ Գույք ընդունելու մասին, Երեւանի, Հայաստանի եւ Վենետիկի, Իտալիա, միջեւ քույրացման վերաբերյալ հարցեր։ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետի արդեն նախկին առաջին տեղակալ Վահագն Առաքելյանը ազատվել է այդ պաշտոնից իր դիմումի համաձայն:




























