Հունվարի 17-ին`ժամը 12.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1-ին շենքի 23-րդ բնակիչը  չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերվել է 50-ամյա Անահիտ Կարապետյանի  դին, որը հանձնվել է իրավապահ մարմիններին:

Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: