Դատապարտվել են միայն Հրանտ Դինքի սպանություն կատարողները, իսկ իրական պատվիրատուներն ազատության մեջ են: Այսօր` հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տեսակետ է հայտնել թուքագետ Արտակ Շաքարյանը:
«Դատապարտվել են միայն նրանք, ովքեր քաշել են ձգանը, պատվիրատուներն ազատության մեջ են մնացել: Ամենից ահավորն այն է, որ հանցագործությունը չի ճանաչվել որպես կանխամտածված», – նշել է Շաքարյանը: Դատական վճռի թերի լինելու մասին է վկայում նաեւ «Amnesty International»-ի գնահատականը: Դատարանը նաեւ ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ ոստիկանությունը լուրեր ստացել է կատարվելիք մահափորձի մասին, բայց ոչ մի միջոց չի ձեռնարկել:
«Բացի դրանից, թուրքական իշխանությունները այս գործն օգտագործում են զինվորականների եւ ազգայնականների ճնշման համար, կապելով այն «Էրգենեկոնի» գործի հետ»,-ավելացրել է փորձագետը:
Հիշեցնենք, որ ծագումով հայ Հրանտ Դինքը` թուրքական «Ակոս» թերթի խմբագիրը, սպանվել է 2007թ. հունվարին Ստամբուլում` անչափահաս Օգյուն Սամաստի ձեռքով: Սամաստը դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման:
Սպանության կազմակերպման մեղադրանքով Յասին Հայալը երեկ դատապարտվել է ցմահ բանտարկության, իսկ հանցանքը համակարգողներից մեկը` Էրհան Թունջելը, 10,5 տարվա բանտային կալանքի, բայց ոչ թե սպանությանը մասնակցելու, այլ Տրապիզոն քաղաքում McDonald’s ռեստորանում պայթյուն կազմակերպելու համար:




























