Մոսկվայում հայ եկեղեցու բակում Տիրոջ Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին մասնակցող մոսկվաբնակ հայ երիտասարդները յուրօրինակ ակցիա են իրականացրել։

Նրանք իրենց զորակցություն են հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին և սկսել են վանկարկել. «Ձեռներդ հեռու Սուրբ Էջմիածնից»։

Մոսկվայաբնակ հայերը նաև եկեղեցու մոտ մասնակցել են Վարդավառին ուրախ երաժշտության ներքո։