Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «Շիվե» ռեստորանի հարևանությամբ, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Բաբկեն Ա․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, կոտրել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում ստացել է առաջին բուժօգնություն, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն։
Կայքի տեղեկություններով վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Վարորդը դեպքի վայրում նշում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Այս տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է։





























