Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանում տեսականորեն չի կարելի բացառել, եթե առաջնորդները պատահաբար միաժամանակ գտնվեն նույն քաղաքում։ Ըստ «Ведомости»-ի՝ դրա մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Վեդոմոստին»։
Ըտս նրա՝ հանդիպման համար էական նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում, քանի որ այս հարցի շուրջ համաձայնեցված շփումներ չկան։ Միաժամանակ, Պուտինը, ինչպես ինքն է ասել, պատրաստվում է Չինաստան այցի։
«Եթե պարզվի, որ ԱՄՆ նախագահը, ի վերջո, որոշի այցելել նաև Չինաստան նույն ամսաթվին, իհարկե, նման հանդիպումը տեսականորեն չի կարելի բացառել, եթե պետությունների ղեկավարները հայտնվեն նույն քաղաքում։ Սակայն առայժմ, ևս մեկ անգամ կրկնում եմ, որևէ կոնկրետ զարգացում կամ նախապատրաստական գործողություններ չեն իրականացվում»,- ասել է Պեսկովը։
Թրամփը հուլիսի 22-ին չբացառեց Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը Չինաստան կատարելիք իր այցի ընթացքում։ Ըստ նրա՝ ինքը հրավեր է ստացել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինից։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Վաշինգտոնը շուտով «համապատասխան որոշումներ» կընդունի։ Սի Ցզինպինը հունիսի 5-ին հեռախոսազրույցի ժամանակ Թրամփին հրավիրել է Չինաստան։





























