Ես այլևս հետաքրքրված չեմ զրույցներ վարելով, ըստ BBC-ի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Պուտինի հետ անձնական հանդիպումը կարող է օգնել Ուկրաինայում հրադադարի հասնելուն։
Թրամփը պարզաբանել է, որ ինքն արդեն բազմիցս խոսել է Պուտինի հետ, բայց զրույցներից հետո Ռուսաստանը շարունակել է հարձակվել Ուկրաինայի վրա։
Այսօր ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում, սակայն եթե նախագահները նույն քաղաքում լինեն, տեսականորեն հանդիպում կարող է կազմակերպվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել է, որ մտադիր է ջանքեր գործադրել Ստամբուլում Թրամփի և Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար։





























