Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարություն է տարածել 12-օրյա պատերազմի վերաբերյալ, հաղորդում է Pras Today-ը։
«Մոսադի 20 լրտեսներ, օպերատիվ աշխատակիցներ և օժանդակ գործակալներ, ինչպես նաև դրան առնչվող անձինք են բացահայտվել և ձերբակալվել: Բացահայտվել և խափանվել են ռեժիմի ահաբեկչական ծրագրերը՝ 12-օրյա պատերազմի ընթացքում երկրի 23 պաշտոնյաների սպանության համար: Պատերազմից առաջ վերջին ամիսներին բացահայտվել և կանխվել է նաև 13 նմանատիպ դավադրություն, որոնց արդյունքում կանխվել են քաղաքացիական և զինվորական 35 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունները»:
Մոսադի գլխավորությամբ միապետական ընդդիմադիր ուժերը ծրագրում էին փողոցային անկարգություններ հրահրել։ Այդ սցենարը խափանվել է 23 նահանգներում 122 գործակալների ձերբակալությամբ։ Արտասահմանում վերապատրաստված հիսուներեք գործակալներ են ձերբակալվել, բացահայտվել են նրանց բազաները, առգրավվել զենքերը, և չեզոքացվել խմբի գործունեությունը։
98 գործակալ ձերբակալվել կամ կանչվել է անվտանգության մարմիններ։
«Հաջողությամբ ոչնչացվել են Քուրդիստան ուղղվող 6 խոշոր զենքի խմբաքանակ և Իրաքյան Քուրդիստանում ահաբեկչական խմբավորման ռազմական թևի լոգիստիկ ցանցը», - նշել են նախարարությունում։




























