Թուրքիայում ժառանգության շուրջ վեճի ժամանակ հայրը կրակել է որդիների վրա, գրում է Habertürk-ը։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Սեյհան շրջանում։ Այնտեղ 69-ամյա Էրոլ Քոսեն կրակոցով սպանել է իր 42-ամյա որդուն՝ Նիհաթ Քոսեին և ծանր վիրավորել է 34-ամյա Մեսութ Քոսեին։ Ականատեսների խոսքով՝ կրակոցը տեղի է ունեցել ժառանգության շուրջ ընտանեկան վեճի ֆոնին։

Կրակելով որդիներին՝ տղամարդը շարունակել է հարվածել նրանց, ինչը ֆիքսվել է տեսախցիկների կողմից։ Հարևանները տուժածներին շտապ տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկների ջանքերին չնայած՝ Նիհաթը մահացել է ստացած վերքերից, Մեսութը վիրահատվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Էրոլը ձերբակալվել է իր տան մոտ և ոստիկանության կողմից հարցաքննությունից հետո կալանավորվել։ Ոստիկանությունն այժմ որոնում է մեկ այլ տղամարդու, որը փախել է դեպքի վայրից։