Չիլիի ոստիկանությունը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ներկայացուցիչներին է հանձնել այն ժամացույցը, որը 2023 թվականին գողացվել էր ամերիկացի դերասան Կիանու Ռիվզի Լոս Անջելեսի տանից։ Այս մասին հայտնել է Սանտյագոյում գտնվող ԱՄՆ դեսպանատունը։

Սանտյագոյում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած կարճ արարողության ժամանակ ՀԴԲ ներկայացուցիչները դատախազ Կլաուդիա Բարասայից և Չիլիի ոստիկանությունից ստացել են ամերիկացի դերասան Կիանու Ռիվզին պատկանող իրերը։ Դրանք կվերադարձվեն սեփականատիրոջը, ասվում է հաղորդագրության մեջ։

Կիանու Ռիվզից գողացված ժամացույցները հայտնաբերվել են Չիլիում 2024 թվականի դեկտեմբերին իրականացված ոստիկանական հետախուզման ընթացքում։ Ընդհանուր առմամբ, խուզարկության արդյունքում առգրավվել է 17 ժամացույց։ Աքսեսուարներից մեկի վրա եղել է Ռիվզի անվան փորագրությունը։ Ինչպես ավելի ուշ պարզել են Չիլիի իրավապահ մարմինները՝ առգրավված ժամացույցներից վեցը պատկանում են դերասանին և դրանք բոլորը կվերադարձվեն տիրոջը։ Հիշեցնենք, որ Ռիվզի տունը թալանվել է 2023 թվականի դեկտեմբերին։