Հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 25-ամյա Դանիել Ղազարյանի վարած «Nissan» և Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արմեն Ավետիսյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել «Nissan»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: