Վայոց Ձորի մարզից, հունվարի 18-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.20-ի սահմաններում, Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Տոյոտա Պրադո» մակնիշի 77 VD 177 համարանիշով (վարորդ` 38-ամյա Վեհանձ Հարությունյան) եւ «ՎԱԶ-21063» մակնիշի 10 US 815 համարանիշով (վարորդ` 47-ամյա Արմենակ Ասատրյան) ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով Վ. Հարությունյանը դեմքի թեթեւ վնասվածքով տեղափոխվել է Եղեգնաձորի հիվանդանոց: Տուժածի վիճակը գնահատվում է բավարար:




























