«Ծովային փոխազդեցություն-2025» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն Խաղաղօվկիանոսյան նավատորմում 2025 թվականի օգոստոսի 1-5-ը, հայտնել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունից։

Ավանդական զորավարժությունները տեղի կունենան Ճապոնական ծովի ջրերում՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի և Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի միջև՝ փորձի փոխանակման նպատակով։

Նշվում է, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում և այլ երկրների դեմ ուղղված չեն։

Զորավարժությունները կներառեն ինչպես ափամերձ, այնպես էլ ծովային հատվածներ։

Վլադիվոստոկում կստեղծվի հրամանատարական շտաբ, որտեղ կողմերը կծրագրեն և քարտեզների վրա կմշակեն ծովում համատեղ գործողությունների կազմակերպումը։

«Ծովում երկու երկրների նավերը կկատարելագործեն ծովում որոնողական-փրկարարական համատեղ գործողությունները, ինչպես նաև կկիրառեն հակասուզանավային և հակաօդային պաշտպանության առաքելություններ, կկատարեն նաև հրետանային կրակոցներ»։

Ռուսական նավերի ջոկատը կգլխավորի հակասուզանավային խոշոր «Адмирал Трибуц» նավը, իսկ չինականը՝ «Շաոսինգ» ականակիրը։

«Զորավարժություններին կմասնակցեն նաև երկու երկրների դիզելային-էլեկտրական սուզանավերը և ռազմածովային ավիացիան»,- ասված է հաղորդագրության մեջ։