Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդը չորեքշաբթի հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցող «մարդասիրական աղետը» ժամանակակից պատմության մեջ վատթարագույնն է, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Գազան վերապրում է մարդասիրական աղետ, որը գերազանցում է այն ամենը, ինչ տեսել ենք ժամանակակից պատմության ընթացքում»,- հայտարարել է նա։
Թագավորը նշել է, որ Հորդանանը կապի մեջ է միջազգային գործընկերների հետ՝ ճնշում գործադրելու՝ 22 ամիս շարունակվող պատերազմը դադարեցնելու համար։
Ավելի վաղ 15 արևմտյան երկրներ աշխարհին Պաղեստին պետությունը ճանաչելու կոչ էին արել։
Միջազգային կազմակերպությունները և Իսրայելի արևմտյան դաշնակիցներից շատերը հայտնում են Գազայի հատվածում լայնածավալ սովի և թերսնման մասին։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնում է սովից տասնյակ զոհերի մասին։





























