Թուրքիայում ԱՄՆ դեպսան Թոմ Բարաքը հայտարարել է, որ երկու երկրները շարժվում են դեպի ՀՕՊ համակարգի (զենիթահրթիռային համակարգ) S-400-ի հետ կապված խնդրի լուծմանը, որը նրանց միջև առաջացել էր ռուսական ՀՕՊ համակարգը Անկարայի կողմից ձեռք բերելուց հետո կապված թյուրիմացության պատճառով։

«Անկասկած, մենք լուծում կգտնենք։ [S-400 համակարգի] հարցն առաջացել է 2017 թվականին եղած թյուրիմացության պատճառով։ 10 տարի անց մենք բոլորովին այլ իրավիճակում ենք և շարժվում ենք դեպի խնդրի լուծումը։ [F-35, F-16 կործանիչների և Ս-400 ՀՕՊ համակարգերի] հարցերը, որոնք ժամանակին քաղաքական տարաձայնություններ են առաջացրել՝ այժմ ունեն լուծում։ Հատկապես հիմա, երբ մենք առևտրի ծավալը հասցնում ենք տարեկան 100 միլիարդ դոլարի և երբ ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի շատ օգնություն, խորհուրդներ և աջակցություն է ակնկալում Թուրքիայից», - ասել է դիվանագետը Haberturk հեռուստաալիքի եթերում։

Անկարայում Բարաքին նախորդած դեսպան Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է, որ Թուրքիան դժվար թե վերադառնա F-35 կործանիչի ստեղծման ծրագրին, բայց կարող է ձեռք բերել ինքնաթիռը, եթե լուծվի S-400-ի հարցը։