ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկը հայտարարել է, որ Վաշինգտոնը առևտրային համաձայնագրեր է կնքել Կամբոջայի և Թաիլանդի հետ։

«Ողջ շաբաթ օրը ես լսում էի, թե ինչպես էր [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] հեռախոսով խոսում Կամբոջայի և Թաիլանդի [առաջնորդների] հետ։ Ի՞նչ տեղի ունեցավ երկուշաբթի օրը։ Նրանք հայտարարեցին զինադադարի մասին։ Իսկ այսօր մենք առևտրային գործարքներ ենք կնքել Կամբոջայի և Թաիլանդի հետ», - չորեքշաբթի օրը Fox News հեռուստաալիքի եթերում ասել է նա։

Նախկինում Թաիլանդն ու Կամբոջան Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում բանակցություններից հետո հրապարակած համատեղ հայտարարության մեջ նշել են, որ սահմանային հակամարտության քաղաքական կարգավորմանը նպաստել է Չինաստանը։ ԱՄՆ-ն նույնպես միջնորդական նախաձեռնություններ է ներկայացրել կողմերի միջև լարվածությունը թուլացնելու համար։ Թրամփն ավելի վաղ հեռախոսազրույցներ է ունեցել Կամբոջայի վարչապետ Հուն Մանետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Փհումթհամ Վեչայաչայի հետ։ Ամերիկյան առաջնորդը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի և Կամբոջայի հետ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել մարտական գործողությունները։