Հարավկորեական ավտոարտադրողները կարող են մինչև 5 միլիարդ դոլար կորցնել՝ Վաշինգտոնի և Սեուլի միջև կնքվելիք առևտրային գործարքի շրջանակներում, որը 15% մաքսատուրքերի բարձրացում է նախատեսում Հարավային Կորեայից ներկրվող ապրանքների վրա։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Ըստ Bloomberg գործակալության վերլուծաբան Ջոաննա Չենի հաշվարկների՝ նոր մաքսատուրքերը, որոնք կազմում են 15%, համապատասխանում են Hyundai և Kia ընկերությունների 2024 թվականի հասույթի 25-30%-ին։ Սակայն պետք է նշել, որ երկրին սպառնում է ավելի բարձր՝ 25% դրույքաչափ։ Առևտրային գործարքը թույլ է տալիս ավտոարտադրողներին նվազեցնել մաքսատուրքերի բարձրացումից առաջացած կորուստները 3 միլիարդ դոլարով։

Առևտրային գործարքի պայմանների մասին հաղորդումների ֆոնին, հինգշաբթի օրվա առևտրի ընթացքում Hyundai-ի և Kia-ի բաժնետոմսերը կորցրել են համապատասխանաբար 4.5-7.3%, ընդ որում, Kia-ի համար սա արժեթղթերի արժեքի ամենամեծ կորուստն է մեկ տարվա ընացքում։ Գործակալությունը մանրամասնում է, որ Սեուլը Վաշինգտոնի հետ բանակցություններում ձգտում է ավտոմոբիլային արդյունաբերության արտադրանքի համար 12.5% դրույքաչափի սահմանել, որը նախկինում ԱՄՆ-ում մաքսատուրքերով չէր հարկվում։

Ընկերությունները փնտրում են սակագնային կորուստները նվազեցնելու եղանակներ՝ իրենց ԱՄՆ գործարաններում արտադրությունը մեծացնելու միջոցով: Մարտին Hyundai-ն հայտարարել է մինչև 2028 թվականը ԱՄՆ-ում ռեկորդային 21 միլիարդ դոլար ներդնելու և 14,000 աշխատատեղ ստեղծելու ծրագրերի մասին։

Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարավկորեական ապրանքների վրա մաքսատուրքերը կկազմեն 25%, սակայն բանակցությունների պահին այդ թիվը կազմել է ընդամենը 10%: Նոր մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների վերջնաժամկետը լրանալու է օգոստոսի 1-ին: Հուլիսի 21-ին կնքված առևտրային համաձայնագրի շրջանակներում Հարավային Կորեան խոստացել է ԱՄՆ-ում ներդնել 350 միլիարդ դոլար, որից մոտ 150 միլիարդ դոլարը նավաշինության մեջ: