Հոսանքի ու ջրի, սպասվող նաև գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Տեխնոլոգիան պարզ է, տարրական կենցաղային առաջնահերթություններից զրկված հանրությանն ավելի հեշտ է համոզել գնալ հերթական արտաքին զիջումների։
Արդյունքում, ընտրություններին ընդառաջ, սրանք դառնալու են այն միակ ուժն, ում հետ պատրաստ կլինեն «խոսել» մեզ հոսանք ու գազ խոստացող Թուրքիան ու Ադրբեջանը։
Եթե 2021-ին պատերազմի շանտաժով վերընտրվեցին, սպա պետք է 2026-ին կփորձեն ցրտի ու մթի շանտաժով դա անել»։





























