«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարել է, որ 2025 թվականի օգոստոսից կվերսկսվեն Մոսկվայից Թեհրան չվերթները, հաղորդում է РБК-ն։
«Չվերթները կսկսվեն օգոստոսի 6-ին՝ շաբաթական մեկ անգամ՝ չորեքշաբթի օրերին, իսկ սեպտեմբերի 12-ից՝ շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին։ Չվերթները կիրականացվեն Airbus A321 ինքնաթիռներով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Չվերթների ժամանակացույցն արդեն իսկ ավիաընկերության կայքում է։
Ավիաընկերությունը հայտարարել է հունիսի վերջին Մոսկվայից դեպի Իրան չվերթների վերսկսման մասին։ Առաջին չվերթը նախատեսված է եղել հուլիսի 4-ին։
Սակայն ավիափոխադրողը ավելի ուշ հայտարարել է, որ Իրանի իշխանությունները Թեհրանի օդանավակայանում թռիչքների սահմանափակումները երկարաձգել են մինչև օգոստոսի 1-ը։
Իրանի երկինքը փակվել է քաղաքացիական թռիչքների համար, քանի որ Իսրայելի և Իրանի միջև մարտական գործողություններ են սկսվել։ Ավելի ուշ Միացյալ Նահանգները միացել է Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։




























