Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սանկտ Պետերբուրգ, հաղորդում է «Պուլ Պերվոգո» Telegram ալիքը, որը մոտ է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությանը։
Լուկաշենկոյին օդանավակայանում դիմավորել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Լուկաշենկոն նախատեսում է Պուտինի հետ ոչ պաշտոնական զրույցներ ունենալ բելառուս-ռուսական հարաբերությունների զարգացման, միութենական նախագծերի, միջազգային օրակարգի և տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Սա Լուկաշենկոյի հինգերորդ այցն է Ռուսաստանի Դաշնություն։
2000 թվականից ի վեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստան է այցելել 140 անգամ (ռեկորդային ցուցանիշ ԱՊՀ առաջնորդների շրջանում)։ Դրանցից 72-ը Ալեքսանդր Լուկաշենկոն կատարել է բարձր մակարդակի երկկողմ բանակցությունների համար, 61-ը՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵվրԱզԷՍ, ԵԱՏՄ պաշտոնական և ոչ պաշտոնական գագաթնաժողովներին մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության Գերագույն պետական խորհրդի (ԳՊԽ) նիստերին մասնակցելու համար։ 2024 թվականից ի վեր Բելառուսի նախագահը Ռուսաստան է այցելել 11 անգամ։




























