Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս երեք դի։
Այսպիսով, հուլիսի 31-ին Կիևի վրա ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 31-ի։ Զոհվածներից երեքը երեխաներ են։
Տկաչենկոն ասել է, որ որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։




























