ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի կերպով ստորագրել է հրահանգ, որը թույլատրում է ուղղակի ռազմական գործողություններ իրականացնել լատինաամերիկյան թմրավկարտելների դեմ, որոնք ճանաչվել են որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ, գրում է The New York Times-ը։

Ըստ տեղեկությունների՝ Թրամփի ստորագրած գաղտնի հրամանագիրը Պենտագոնին թույլ է տալիս ռազմական գործողություններ իրականացնել ինչպես ծովում, այնպես էլ օտարերկրյա հողի վրա՝ ուղղված լատինաամերիկյան թմրակարտելների դեմ պայքարի կազմակերպությունների գործունեության ոչնչացմանը կամ չեզոքացմանը։

Նախկինում այս կազմակերպությունները համարվում էին բացառապես հանցավոր կառույցներ, սակայն այժմ դրանք ստացել են ահաբեկչական խմբավորումների կարգավիճակ, ինչը ճանապարհ է բացում ավելի կոշտ միջոցառումների համար։

Իրոք, Թրամփի՝ 2025 թվականի հունվարին իշխանության վերադառնալով ԱՄՆ-ի թմրավաճառության դեմ պայքարի քաղաքականությունը զգալիորեն սրվել է։

Օրինակ՝ հարավարևմտյան սահմանին տեղակայվել են Ազգային գվարդիա և կանոնավոր զորքեր, իսկ Պետքարտուղարությանը հանձնարարվել է հիմնական թմրավաճառության կազմակերպությունները դասակարգել որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Այս տարվա փետրվարին ցուցակում ներառվել են այնպիսի հայտնի խմբավորումներ, ինչպիսին են Tren de Aragua-ն, Mara Salvatrucha-ն (MS-13) և այլն։

Վերջերս ցուցակին ավելացավ նաև Վենեսուելայի Cartel de los Soles-ը, որն, ըստ ամերիկյան կողմի, անձամբ գլխավորում են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Թրամփը թմրակարտելները համարում է ԱՄՆ անվտանգության հիմնական մարտահրավերներից մեկը, ուստի դրանց վերաբերյալ որոշումները բավականին կոշտ են։

Միևնույն ժամանակ, իրավաբանները մտահոգություն են հայտնում Թրամփի հրամանագրի իրավական կողմների վերաբերյալ, քանի որ դրա իրականացումը կարող է միջազգային վեճեր առաջացնել՝ հաշվի առնելով օտարերկրյա պետությունների ինքնիշխանության հարցը և պատահական քաղաքացիական զոհերի ռիսկը։