Ուզբեկստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված կարևոր առաջընթացը, հաղորդում է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ նախորդ օրը Վաշինգտոնում պատմական համատեղ հռչակագրի ստորագրումը հնարավոր դարձավ երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ակտիվ խաղաղապահ գործողությունների շնորհիվ։
«Մենք բարձր ենք գնահատում բոլոր կողմերի ջանքերը՝ ուղղված երկարատև հակամարտության հաղթահարմանը։ Համոզված ենք, որ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության շուտափույթ հաստատումը կհարթի խոշոր տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկը՝ ի շահ հսկայական տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- ասված է հայտարարության մեջ։





























