Հանրապետության տարածքում հունվարի 20-ին շրջանների զգալի մասում եւ 21-ի գիշերը Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում` մառախուղ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

Ըստ այդմ, հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին  հյուսիս-արեւմտյան`  5-10 մ/վրկ, 20-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25 մ/վրկ: Լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում կդիտվի բուք: Օդի ջերմաստիճանը  20-ին կնվազի 5-ից 6, 21-ի գիշերը` եւս 2-ից 4,  22-ի ցերեկը եւ 23-ին կբարձրանա 2-ից 4 աստիճանով:

Երեւանում հունվարի  20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 21-ից 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 20-ին կդիտվի քամու ուժգնացում` 13-18 մ/վրկ: