ԱՄՆ ոստիկանությունը հայտնել է, որ շաբաթ երեկոյան Բալթիմորի շրջանում տեղի ունեցած «զանգվածային հրաձգության» հետևանքով վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ հնգամյա աղջիկ։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Հրաձգությունը սկսվել է, երբ մարդիկ հավաքվել էին Սփոլդինգ և Քուինսբերի պողոտաների խաչմերուկի մոտ։

Հնգամյա աղջիկը վիրավորվել է ձեռքից։ Բալթիմորի ոստիկանության տվյալներով, 38-ամյա տղամարդը գտնվում է ծայրահեղ վիճակում։ Մյուս վիրավորներն են 23-ամյա մի կին և 32, 33 և 52 տարեկան երեք տղամարդ։

Ոստիկանությունը կասկածյալի մասին որևէ մանրամասն չի հայտնում։