Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին 6 մարտական հաշվարկ և փրկարար ծառայության 30 աշխատակից է մասնակցում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՆԳՆ–ից։
Աշխատանքներին մասնակցում են նաև քաղաքապետարանի կոմունալ վարչության և վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցները. նրանք հողային աշխատանքներ են կատարում։
Նշենք, որ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը երեկ՝ օգոստոսի 9-ին, հայտնել էր, որ աշխատանքները համակարգում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը





























