Եվրոպացի առաջնորդները մտադիր են ապահովել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ներկայությունը Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Politico-ն նշում է, որ եվրոպացի առաջնորդները հրավիրված չեն օգոստոսի 15-ի գագաթնաժողովին, ուստի նրանք «շատ ժամանակ են ծախսում՝ խոսելով իրենց հետ»։ Մասնավորապես, ԵՄ արտաքին գործերի նախարարները Zoom-ի միջոցով արտահերթ խորհրդակցություն կանցկացնեն, որին կմասնակցի նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Оգոստոսի 15-ին Ալյասկայում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Հանդիպման գլխավոր թեման կլինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Չնայած նրան, որ Զելենսկու պաշտոնական հրավեր չեղարկվել է՝ CNN-ը հաղորդել է, որ Ուկրաինայի նախագահը, այնուամենայնիվ, կլինի Ալյասկայում։ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին պաշտոնապես չի հայտարարվել։





























