Իսրայելի իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են մեկ անձի դեմ ուղղված հարձակման ժամանակ հինգ լրագրողներ զոհվել, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է գերմանական DW պարբերականը։
Բացի դրանից, նա հավելել է, որ իսրայելական կողմը պետք է միաժամանակ հիմնավորի լրագրողին պաշտպանված անձի կարգավիճակից զրկելու որոշումը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ պատերազմի սկզբից ի վեր իսրայելական բանակի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 լրատվամիջոցների աշխատակից, և զոհերի նման թիվը «բացարձակապես անընդունելի է»։
Գազայի հատվածում օգոստոսի 10-ի գիշերը Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով զոհվել են Al Jazeera-ի աշխատակից Անաս Ջամալ աշ-Շարիֆը և ևս չորս լրագրող։ Իսրայելական զինվորականները պնդում են, որ Al Jazeera-ի համար աշխատելը քողարկում էր ծառայում, և որ աշ-Շարիֆն իրականում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ահաբեկիչ էր։





























