Թուրքիայի արևմուտքում գտնվող Չանաքքալե, Էդիրնե, Մանիսա և հարավարևելյան Հաթայ նահանգներում բռնկված խոշոր անտառային հրդեհները վերահսկողության տակ են առնվել։ Այս մասին հայտնել է երկրի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
«Հրդեհաշիջման ինտենսիվ աշխատանքների արդյունքում Չանաքքալե, Էդիրնե, Մանիսա և Հաթայ նահանգներում անտառային հրդեհները լիովին վերահսկողության տակ են վերցվել», - նախարարի խոսքերը մեջբերում է TRT Haber-ը։
Հրդեհների հետ կապված իրավիճակը ամենաբարդը եղել է Չանաքքալե նահանգի Էզինե շրջանում, որտեղ իշխանությունները տարհանել են երեք գյուղի ավելի քան 2 հազար բնակիչների։ Նրանց մի մասի տարհանման համար ծովով ներգրավվել են Թուրքիայի ռազմածովային ուժերը։ Երկուշաբթի օրը ուժեղ մառախուղի պատճառով մասնակիորեն դադարեցվել է Դարդանելի նեղուցի նավերի երթևեկությունը, ժամանակավորապես փակվել է Չանաքքալեի քաղաքացիական ավիացիայի օդանավակայանը։





























