Անգլիայում հայտնաբերված վիկինգների գանձը պարունակում է արծաթ, որով առևտուր է արվել իսլամական աշխարհում, ինչպես նաև Եվրոպայից թալանված արծաթի մեծ քանակություն, պարզվել է նոր հետազոտության արդյունքում: 1100-ամյա Բեդեյլի գանձը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել վիկինգների Անգլիայում վիկինգների դարաշրջանում ունեցած զգալի հարստության մասին և ներառում է ոսկե սրի բռնակակոթ, արծաթե զարդեր և արծաթե 29 ձուլակտոր:

Գանձնառաջին անգամ հայտնաբերվել է 2012 թվականին, սակայն հնագետները միայն հիմա են պարզել, որ դրա հարստության մի մասը ձեռք է բերվել միջազգային առևտրային ցանցերի միջոցով, որոնք տարածվել են Մերձավոր Արևելքի խորքը:

Archaeometry հանդեսում հրապարակված վերլուծությունից հետո հետազոտողները եզրակացրել են, որ գանձի արծաթի մեծ մասը եկել է Արևմտյան Եվրոպայից, հավանաբար անգլոսաքսոնական և կարոլինգյան թալանված մետաղադրամներից: Սակայն զգալի մասը պատրաստվել է իսլամական արծաթե մետաղադրամներից:

Հետազոտողների արդյունքները հաստատում են վիկինգների կապերը իսլամական աշխարհի հետ և ընդգծում, որ նրանք հարստանալու համար ոչ միայն թալանել են։

Վիկինգները բազմազան և բարգավաճ ժողովուրդ էին, ծագումով Սկանդինավիայից։ Նրանք հայտնի էին իրենց ծովագնացությամբ և հետազոտություններով, այցելելով առնվազն չորս մայրցամաքների, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիկայի հողեր, 8-րդ և 11-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում։ Բեդեյլի գանձը հայտնաբերվել է մետաղաորսներ Ստյուարտ Քեմփբելի և Սթիվ Քասվելի կողմից Անգլիայի հյուսիսում գտնվող Բեդեյլ քաղաքի մոտ, որի անունով էլ կոչվել է գանձը։

2014 թվականին BBC News-ը հաղորդել է, որ գանձը գնահատվել է այսօրվա գումարով մի փոքր ավելի քան 70 հազար դոլար։ Նոր հետազոստության մեջ գիտնականները օգտագործել են երկրաքիմիական վերլուծություն՝ գանձի ձուլակտորներն ու զարդերը պատրաստելու համար օգտագործված արծաթի սկզբնական աղբյուրը որոշելու համար։ Այդ վերլուծությունը ցույց է տվել, որ արծաթը պատրաստվել է հալված արևմտաեվրոպական մետաղադրամներից և իսլամական դիրհամներից։

Գանձում պարուակվող ձուլակտորների մեկ երրորդը համապատասխանում էր Մերձավոր Արևելքում, հիմնականում Աբբասյան խալիֆայությունում, որը ընդգրկում էր Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը և ժամանակակից Իրանն ու Իրաքը, հատվող արծաթին։

Գանձում պարուակվող արծաթը վիկինգներին հասնում էր Ավստրվեգր կոչվող արևելյան առևտրային ճանապարհներով։ Արաբ ժամանակագիրների վկայությամբ՝ վիկինգները փոխանակում էին մորթիներ, սաթ, սրեր և ստրուկներ՝ ցանկալի դիրհամները ստանալու համար։ Վիկինգները, հավանաբար, այս իսլամական արծաթն իրենց հետ են տարել, երբ Անգլիայում բնակություն են հաստատել։