Եվրոպական EuroMillions վիճակախաղի ֆրանսիացի մասնակիցը կարողացել է շահել երկրի համար ռեկորդային՝ 250 մլն եվրոյի չափով ջեքփոթ:
Ֆրանսիայում ազարտային խաղերի կարգավորող FDJ United-ը հայտարարել է՝ «Շահել են 250 միլիոն եվրոյի ջեքփոթը»։ Սա վիճակախաղի կանոններով թույլատրված առավելագույն գումարն է։
Հաղթողը կռահել է բոլոր յոթ թվերը, ներառյալ երկու հատուկ աստղային թվերը: Դա նրան թույլ է տվել ստանալ գլխավոր մրցանակը։





























