Հունվարի 21-ին, ժամը 11:58-ին ահազանգ է ստացվել, որ «Խոր Վիրապ» եկեղեցական համալիրին հարակից ջրանցքի մոտ երեխա կա` ոտքի կոտրվածքով:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհն անանցանելի է եղել եւ պահանջվել է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը: Մինչեւ կանչի վայր հասնելը տուժածին դուրս են բերել տեղի ուժերով եւ տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն: