Այսօր` հունվարի 21-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 39 շենքի 29-րդ բնակարանի բնակիչը չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, անօգնական վիճակում հայտնաբերվել է 85-ամյա Սիլվա Կարսադանովան: