Հունվարի 21-ին, ժամը 16.43-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագածի 2 փողոցի թիվ 55 տնակին հարակից տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կա տուժած:

NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ  դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 55 օտ 404 պետհամարանիշի (պատկանում է Սվետլաննա Գասպարյանին) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել էջմիածին քաղաքի բնակիչ 75-ամյա Վլադիմիր Ասատուրովին, ով «1-03» ծառայության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է էջմիածնի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար: