NEWS.am–ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար է նշանակվելու Վիլեն Արևշատյանը, ով այս պահին աշխատակազմի քարտուղարի տեղակալի ժ\պ-ն է:

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանը ազատման դիմում է գրել։ Ըստ լուրերի` նա աշխատանքի է անցնելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ օրեր առաջ նախարար է նշանակվել իր ընկերը` Արսեն Թորոսյանը։