Շիրակի մարզի Արփենի համայնքում, այսօր` հունվարի 21-ին, կայացել է հիմնանորոգված մշակույթի տան բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ներկայացուցիչներ Շիրակի մարզպետարանից, ինչպես նաեւ համայնքի բնակիչները: Արփենիի մշակույթի տունը տուժել էր 88-ի երկրաշարժին եւ հետագա տարիներին չէր վերակառուցվել:
Մշակույթի տան հիմնանորոգման համար ծախսվել է 30 միլիոն դրամ գումար, որը հատկացվել է բարերար Վալերի Ռուդակովի ընտանեկան բյուջեից: Վերջինս բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն ինչպես ինքն է նշել, իրեն համարում է նաեւ հայ ժողովրդի զավակ, քանի որ Վալերի Ռուդակովի մայրը արմատներով հայ է: Հիմնանորոգումից հետո մշակույթի տունը անվանակոչվել է Սաբիր Ստեփանյանի անունով: Մշակույթի տան բացման արարողությունից հետո հյուրերը այցել են Գոգհովիտ համայնք, որտեղ մեկ տարի առաջ Ռուդակովների ընտանիքի միջոցներով հիմնանորոգվել էր նաեւ այդ համայնքի մշակույթի տունը:




























