Փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու Շիրակի մարզի մի շարք համայնքներում` Բասեն, Վահրամաբերդ, Գառնառիճ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետավան եւ Պեմզաշեն գյուղերում: Թեկնածուներն արդեն առաջադրված են, նրանց գերակշիռ մասը հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են:
Այսպես Բասեն համայնքում միմյանց հետ մրցում են գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Համլետ Պողոսյանը եւ վերջինիս տեղակալ, անկուսակցական Արշակ Խատրյանը: Վահրամաբերդում առաջադրվել է հանրապետական Աղվան Հովսեփյանը եւ անկուսակցական Սեդրակ Գեւորգյանը: Գառնառիճ համայնքում միմյանց հետ մրցում են 2 հանրապետականներ` համայնքի ղեկավար Մանվել Ղազարյանն ու դպրոցի ուսուցիչ Վանիկ Մանուկյանը:
Գեղանիստում գյուղապետի պաշտոնի համար մրցողները 3-ն են` ՕԵԿ-ական Արտյոմ Ալեքսանյանը, համայնքի ղեկավար, անկուսակցական Աղասի Ղազարյանը եւ ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Մանվել Ղազարյանը:
Շիրակի մարզի Նահապետավան համայնքում գյուղապետի պաշտոնը զբաղեցնելու համար մրցում են անկուսակցական Գոռ Պետրոսյանը եւ համայնքի ղեկավար ՕԵԿ-ական Սաշա Վարդանյանը: Իսկ Պեմզաշենում առաջադրվել է 3 թեկնածու` անկուսակցական Անանիկ Ոսկանյանն ու 2 հանրապետականներ` Ալբերտ Պետրոսյանն ու Երվանդ Միքայելյանը: Հավելենք, որ Շիրակի մարզի 119 համայնքների ղեկավարների գերակշիռ մասը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է:




























