Հունվարի 21-ին, ժամը 19:20-ի սահմաններում  ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես Լոռիից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը,  Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին` Բազում գյուղի հատվածում միմյանց են բախվել Բազում գյուղի բնակիչ, 30-ամյա Հմայակ Սելիմյանի վարած  Range Rover մակնիշի 60 OD 909 համարանիշի, Դիլիջան քաղաքի բնակիչ, 1964թ-ին ծնված Հովհաննես Հակոբյանի վարած Alfa Romeo մակնիշի 26 ՕՍ 483 համարանիշի եւ Վրաստանի հանրապետության քաղաքացի, 32-ամյա Վալերի Ալեքսանյանի վարած  ԳԱԶ-2410 մակնիշի մեքենաները:

Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր: Դեպքի վայրում աշխատել են Լոռիի ճանապարհային ոստիկանները: