Երուսաղեմում այսօր առավոտյան ցուցարարները հրդեհել են աղբամաններ, որի հետևանքով վնասվել է մեկ մեքենա, հայտնել է ոստիկանությունը, հաղորդում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ սա հանգեցրել է մոտակա տարածքների բնակիչների տարհանմանը։

Ոստիկանությունը հայտնում է քաղաքի մի քանի շրջաններում հրկիզման մասին, հայտնում է «Сегодня в Израиле»-ն։

Մինչ Գազայից պատանդներին ազատելու և ռազմական գործողությունները դադարեցնելու գործարքի կոչ անող ցուցարարները խստացնում են իրենց մարտավարությունը, ակտիվիստները հայտարարում են, որ 48 գերիներին փրկելու համար անհրաժեշտ են «ծայրահեղ միջոցներ»: